Երեկվա գործողությունների լիիրավ պատասխանատուն ՀՀ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ.
«Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։
Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։
Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի պետականության փլուզումը կանխելու միակ ելքը Հայաստանի կառավարչի անհապաղ հրաժարականն է։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասպան գնահատականով»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Վնասվածքներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. «Հայրենիք»
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Պետք է գնաս ու գնալու ես, մեր հորդորն է, որ խաղաղ գնաս. Բագրատ սրբազան
- Այսօրվա ոստիկանական վայրագությունների կադրերից. Վարազդատ Հարությունյան
- Բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ
- Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում քար նետող ոստիկան. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան
- Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան