Կոչ ենք անում ուժային համակարգի ծառայողներին՝ ցուցաբերելու առավելագույն զսպվածություն․«Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծ» կազմակերպությունը տարածել է ուժային համակարգի գործողությունները դատապարտող հայտարարություն, որում ասվում է․
««Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը դատապարտում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քաղաքական հրահանգավորմամբ գործող ուժային համակարգի գործողությունները, որ սպառնում են և վնասում են քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին։ Այդօրինակ երևույթներն իրենց գագաթնակետին են հասել ս․ թ․ հունիսի 12-ին ԱԺ հարակից տարածքում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ անհամաչափ, բռնի և առերևույթ անօրինական գործողություններով, այդ թվում՝ քաղաքացիների առողջության և կյանքի համար էական վնաս պարունակող լուսաձայնային նռնակների կիրառմամբ։
«Հայկական նախագիծը» կոչ է անում ուժային համակարգի ծառայողներին՝ ցուցաբերելու առավելագույն զսպվածություն և հիշելու, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում իրենք թշնամիներ չունեն։
Մեր զորակցությունն ենք հայտնում իշխանական բռնությունների հետևանքով վնաս կրած քաղաքացիներին։ Գնահատանքի է արժանի խաղաղ անհնազանդության ակցիաների բոլոր մասնակիցների քաղաքացիական խիզախությունը, ինչպես նաև նրանց բժշկական և իրավաբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների պատրաստակամությունն ու արհեստավարժությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից