2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 %-ի միջակայքում. Մարտին Գալստյան
«Առաջիկայում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշներից ցածր մակարդակում, 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 %-ի միջակայքում»,-խորհրդարանում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ՀՀ գլխավոր դրամատան գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է և մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 %:
Ըստ Գալստյանի, այն հիմնականում պայմանավորված է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:
Նշելով որ 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում՝ ԿԲ նախագահը պարզաբանեց. «Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում»:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն շարունակել է մնալ բարձր. Մարտին Գալստյան
- Վերջին տարիներին Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է.Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան