2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Մետաքսե Հակոբյան
«ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյան և Ալենը Սիմոնյան անցել են, թե իշխանական և, թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները»,- ասում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու։
«Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։
Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…
Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել. Արցախի իշխանություններ
- Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանում կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. Փաշինյան
- Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, լեզուս չէր պտտվում. Փաշինյան
- ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը