Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։
Ըստ նրա, ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա։
«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա գործողություններից տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև, միջին ծանրության։ Նա ասաց, որ քաղաքիներից մեկը վիրահատվել է, ձեռքերից մատներից 3 հեռացվել է, ինչի համար ցավում է. «Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, որը պայթել է նրա ձեռքի մեջ»։
«Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
- Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան