Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանում կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենցաներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին»,- ԱԺ-ում հայտարարեց, ինչպես ինքն իրեն երեկ ներկայացրեց՝ «Առաքելական Եկեղեցու հետևորդ» Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով փաստազուրկ մեղադրանքները, ի պաշտոնե ՀՀ գերագույն հրամատարը նետեց, թե «այդ մարդիկ մի քանի միլիարդ դոլարի զենքը հանձնել են Ադրբեջանին»։
Սա ասում է 2020 թվականի նոյեմբորի 9-ին Արցախի Հանրապետության կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած մարդը, ով խախտելով իր այդ ստորագրությունն անգամ՝ համայեց իրենց դիրքերից էլ նահանջեն հայկական զորքերը՝ տալով շատ ավելի տարածքներ, քան նախատեսել էր փաստաթուղթը։
Շարունակելով ատելություն սերմանել այն մարդկանց նկատմամբ, ում իր ու Ալիևի «զրոյական բանակցություններով» զրկեց Հայրենիքից, դարձրեց բռնագաղթված, Փաշինյանը ասաց.
«Հիմա եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված ու ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։
Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ Հայաստանի ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»։
Երեկ բազմաթիվ ֆեյք օգտատերեր նույն այս խոսքերը գրում էին հրապարակումների տակ, ոստիկանական գործողություններից վիրավորվածներին ասլեով՝ «տեղն է ձեզ, սատկեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ Դաշինք». Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- Փաշինյանն ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց. Աբրահամյան
- Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց. Հայկ Մամիջանյան
- Երեկվա գործողությունների լիիրավ պատասխանատուն ՀՀ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Վնասվածքներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. «Հայրենիք»
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Սրբազան շարժման երթը շարժվեց կառավարության շենք, որտեղ կարող է գտնվել Փաշինյանը
- Ինչպես է Փաշինյանը ճողոպրում Ազգային ժողովից
- Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին. Զանգեք ՆԳ նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը ցուցարների նկատմամբ
- Ճողոպրել է Ազգային Ժողովից, փախել. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
- Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, լեզուս չէր պտտվում. Փաշինյան
- Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններն խոստանում աշխատանքի դրական գնահատական
- ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
- Նիկոլ Փաշինյանի անվտանգության բազմաթիվ աշխատողներ հսկում են ԱԺ նիստերի դահլիճի դուռը
- Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին