«Շանթ Դաշինք». Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։
«Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։
Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին»,-ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան