Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում․ Շահրամանյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքը երկարաձգելու գործով դատական նիստն է ընթանում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նրան կալանքի մեջ պահելը համարում է քաղաքական հետապնդում՝ կապված Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը միանալու կամ աջակցելու հետ։
«Արցախցին, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավունքներն ունի մասնակցելու իր նախընտրած շարժմանը և արտահայտել կարծիք, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր՝ չնայած Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,- նշեց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին. Փաստաբան
- ՔԿ-ն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան