Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
«Երեկ ժամը 18։00-ից... Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պատախանելով հարցին, որ ՆԳՆ-ից, ԱԱԾ-ին երեկվանից ասում են՝ իրեն չեն բերման ենթարկել ձեզ , որտե՞ղ էիք, ովքե՞ր էին տարել, ի՞նչ էր կատարվել։
Նա կրկնեց, որ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել։
«Այն արժեքները, սկզբունքները, ուղղությունը, որի մասին բարձրաձայն ասել եմ, որևէ կերպ փոփոխման ենթակա չեն, ոչ մի պարագայում, ոչ մի իրավիճակում, ոչ մի աշխարհագրական դիրքում»,- ասաց Ս.Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան