Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է. Վազգեն Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը:
Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները: Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։ Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։
Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան