Դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է․
«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։
Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է. Վազգեն Մանուկյան
- Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
- 24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան