Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
«Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ այս պահից սկսած Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես։
Այնուհետև հարցադրում արեց. «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել»։
Նա էլ պատասխանեց իր հարցին. «Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսը, օրինակ, որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդից ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի իհամար կլինի ընդունելի»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
- Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
- Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
- Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
- Լուկաշենկոյի ու Փաշինյանի ինքնաթիռները կայանել են կողք կողքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան