«Ժողովուրդ». Այլ ոլորտներում աղետալի վիճակ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի վիճակ է։ ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց, որ պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի։ Նաեւ սա է եղել պատճառը, որ ժամանակին մի շարք բուժհաստատություններ չեն կարողացել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որովհետև պարզապես չեն ֆինանսավորվել. իսկ չեն ֆինանսավորվել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու։
Նախկին նախարար Արսեն Թորոսյանը, օրինակ, ԱԺ-ում հարցրեց ֆինանսների նախարարին, թե «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետև չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեեւ չէին կարող տալ, որովհետեւ չէին ֆինանսավորվել», – ասել է նա։ Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են, բայց պարզվում է՝ նախարարության նախազգուշացումներին որեւէ մեկը «բանի տեղ չի դրել». «Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին