Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։
«Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
- Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից
- Գազալցակայանի պայթունից տուժածները տեղափոխվել են Վանաձորի ԲԿ