Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման այսօրվա հավաքն ավարտվեց աղոթքով ու Հայաստանի օրհներգով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, Բաղրամյան պողոտայում իր հավաքն ավարտեց աղոթքով ու Հայաստանի օրհներգով։
Մինչև այդ Բագրատ Սրբազանն ասել էր. «Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած կհավաքվենք այստեղ, այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված նիստը։
Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթական կնքող։
Վաղվանից կամ այս գիշերվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։
Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ։
Ես ուզում եմ մեր ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և շարժումը հասցնել հաղթական ավարտի»։
Սրբազանը նաև ասել էր. «Երկվություն կա իմ մեջ, ի վերջո հոգևորական ծառայության իմ կոչումը լրիվ ուրիշ աստճանի վրա է, ուրիշ միջավայրում։
Անսովոր է այն միջավայրը, որում հայտնվել եմ, անսովոր է այն բառապաշարը, որը ցավոք հաճախ գործածում եմ ու դրա համար պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ։
Եվ այդ երկվությունն անընդհատ բախվում է իմ մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարումը և կառավարիչը, որ կան այստեղ, մաղթում եմ, որ իրենց երկրներում էլ լինեն. Բագրատ Սրբազանը՝լռող միջազգային հանրությանը
- Քաղաքական իմաստով սրանց հեռացնել չի ստացվել, բայց այն չի նշանակում, որ չի ստացվելու. Բագրատ սրբազան
- Քաղաքական կուսակցություններ, դուք ասելի՞ք չունեք․ Բագրատ Սրբազան
- Դուք եք հասցրել էս վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ ու աղաղակել․ Բագրատ Սրբազան․ Ուղիղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան