30 անձ ձերբակալվել է, այդ թվում Աշոտ Երկաթը, դասախոսներ, տարիքով մարդիկ, որոնք վնասվածքներ ունեն. Փաստաբան
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման գործողության ընթացքում բերման ենթարկված 30 անձ ձերբակալվել է 72-ժամով։ Panorama.am-ին ասաց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։
Նա ասաց, որ նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։
«Եթե 72 ժամի ընթացքում նրանց մեղադրանք չառաջադրվի, կալանքի միջնորդություն չներկայացվի, 60-72-ժամյա ռեժիմի ընթացքում ազատ կարձակվեն։ Եթե կալանքի միջնորդություններ լինեն, արդեն կախված կլինի դատարանից»,- մանրամասենց փաստաբանը։
Ս.Հարությունյանը ոստիկանության Էրեբունի և Կենտրոնի բաժիններում տեսակցել է 18 անձի։
«Նրանց թվում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ երկաթը, դասախոսներ, տարիքով մարդ, որն ունի առողջական խնդիր, ծեծված, վնասվածքներով մարդիկ, մեկն ուներ երիկամի ցավը, մյուսը վահանաձև գեղձի հատվածում հարված էր ստացել, խեղդվում էր։ Մի քանի անգամ շտապօգնություն է կանչվել»,- ասաց Ս.Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
- Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Այսօրվա ոստիկանական վայրագությունների կադրերից. Վարազդատ Հարությունյան
- Բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ
- Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում քար նետող ոստիկան. Բագրատ Սրբազան
- Ոստիկաններն անդամահատում են քաղաքացիներին, ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում