Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
«Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը պահպանելու հասարակական կարգը»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե Genesis Armenia ուղեղների կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի գլուխը ջարդելն արդյոք նախարարը համաչափ է համարում՝ Ավանեսյանը պատասխանեց, թե ջարդված գլխով պացիենտ չունեն և նշեց, որ 8 քաղաքացի է մնացել հիվանդանոցներում որոնք միջին և թեթև վնասվածներով են և առաջիկայում դուրս կգրվեն։
«Այսո, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո ոստիկանությունը ուժ կիրառող կառուց է»,-ասաց առողջապահության նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի պայթյունից ծանր այրվածքներ ստացած տղամարդկանցից մեկը մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- «Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը