Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
«Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, որովհետև, այնուամենայնիվ, ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր մնում միջոցներ կիրառելուց»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին։
Ա. Քոչարյանը նշեց, որ էմոցիոնալ ֆոնը ստեղծված էր և բախումը դարձավ անկառավարելի, իսկ նման իրավիճակներում ոստիկանությունն իրացրեց իր գործողությունների մի փոքրիկ մասը, որի հետևանքով եղան վիրավորներ։
«Ճիշտ է, վիրավորներ ունեցանք, բայց զոհեր չունեցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց, այն մարդիկ, ովքեր կարող է այլ պլանավորումներ ունեին, իրականություն չդարձավ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել, քանի որ վիրավորումները բեկորային էին նաև, Ա. Քոչարյանը պնդեց, որ կիրառվել են լուսաձայնային միջոցներ, որպեսզի այդ լարվածությունը թուլացվի։
Ճշտող հարցին՝ լուսաձայնային միջոցներից այդպիսի բեկորներ լինո՞ւմ են, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Այո, բեկորներ լինում են»։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
- Ոստիկանության ծառայողը պարտավոր է անել ու չանել ինչ
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
- Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան