Ավետ Բարսեղյան. Քրտինք: Շոգից չէ՝ ամոթից
Հաղորդավար, երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանն ինսթագրամի իր էջում գրել է.
«Էս էլ կանցնի՝ Հայի սրտին նոր մի վերքի խազ գումարած... Բայց դու մնալու ես ՝որպես չարյաց մեծ ու չար արարած՝չարած ոչ մի խոստում տված՝չարացած ու մերժած՝ Աստված, Հային, մարդուն , հող ու երկինք...
Էս ու՞ր հասանք, էս ի՞նչ երգինք... Քրտինք:
Շոգից չէ՝ ամոթից...
Օդից արյուն ո՞նց ես քամում, ո՞նց ես մի բուռ հողը քամուն տալիս, հետո հանգիստ ասում...
-Ա՛յ,անասուուու՛ուն
Հասուն պտղին ասում ցոգոլ,
Սառը ջրին՝տաք է կամ գոլ...
Հո՞լ ես՝ ստի մեջ պտտվող,
դառը կորիզ, ռաբիզ,չուտվող...
Սև ես դարձնում սպիտակ մածուն...
Էս կրկեսում սենց ծաղրածու դարը չէր տեսել...
Ի՞նչ արած,
Էս էլ կանցնի՝ Հայի սրտին նոր մի վերքի խազ գումարած...»։
Բարսեղյանի գրառման ներքո բազմաթիվ մարդիկ հիացական, ողջույնի խոսքեր են թողել։