Խաչատրյան. ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել դատական գործընթացների ժամանակ
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, մարդը, որը հայտարարում է՝ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ մասնագիտորեն ու նրբորեն օգտագործեց։
«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ գնացել ու խաբել է ժողովրդին։ Ոչ միայն պատերազմից առաջ, նաև պատերազմից հետո։
Այնպես որ՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանում կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. Փաշինյան
- Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, լեզուս չէր պտտվում. Փաշինյան
- ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները