Բյուջեից 2.3 մլրդ դրամ հատկացվեց 6 ճանապարհի համար
«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինության ֆինանսավորման նախագիծը:
Նա նշեց, որ առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 %-ի վճարման համար
«ճանապարհների երկարությունը ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,-ասաց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով. Փաշինյանը սպառնում է
- Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան