Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով
«Կարգը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք վաղվանից ընդունել դիմումները, այն իրականացվելու է բացառապես առցանց եղանակով, մեր հայրենակիցները հնարավորություն չեն ունենա այցելել սոցիալական ծառայության տարածքային բաժիններ»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, զեկուցելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին որոշումը։
Նրա խոսքով, Արցախից բռնագաղթածների ընտանիքները կկարողանան առցանց ներկայացնել դիմումները՝ կցելով նաև ընտանիքի անդամների տվյալները և դրանք կմշակվեն ըստ ծրագրի պայմանների, որից հետո կգեներացվի նաև հավաստագիրը, որը նույնպես էլեկտրոնային եղանակով է լինելու և ուղարկվելու է իրենց էլէկտրոնային փոստի հասցեներով։
«Հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով նրանք կկարողանան մոտենալ այս ծրագրի շրջանակներում պետության հետ համագործակցող իրենց նախընտրելի բանկը և սկսեն պորցեսը։ Մինչ այդ պետք է ընտրեն այն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի մեր ծրագրի աջակցության չափումների պայմաններին, ըստ այդմ բանկը կսկսի գործընթացը»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով հունիսի 15-ից կընդունվեն դիմումները տուն և բնակարան գնելու համար, իսկ հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը և օգոստոսի 1-ից կգործի գործող հիպոտեկ ունեցող համար հարթակը կգործի
Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ առաջին փուլով աջակցություններ են ստանալու 3 և ավելի երեխա ունեցող, զոհվածների և հաշմանդամների ընտանիքները։
Հարակից հրապարակումներ`
- Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
- Մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի. Տիգրան Խաչատրյանը՝ բռնագաղթածների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան