Վայոց Ձորի քննչական վարչությունում պահվող քաղաքացիների իրավունքները պաշտպանել փաստաբաններին թույլ չեն տալիս․ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի և փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առևանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: Չեն թույլ տալիս նրանց իրավունքները պաշտպանել փաստաբաններին, չեն տրամադրում տեղեկություններ...»։
Ավելի վաղ Մանուկյանը հայտնել է, որ բոլոր այն ձերբակալվածները, որոնք առավել ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, երևացող հարվածներ են ստացել, գլուխները, դեմքերն են վնասել, փորձել են Երևանից հնարավորինս հեռու Ձերբակալվածներին պահելու վայրեր տեղափոխել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան