«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է քաղաքական ժողով անել Փաշինյանի գլխավորությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում .
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:
Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երևանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտևի 2 օր: Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է ՔՊ-ի. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաև հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։