Կառավարությունն այսօր կորոշի Սևանից ջուր վերցնել՝ հետագայում դրա քանակը փոխելու արտոնությամբ
ՀՀ գործադիր մարմինն այսօր որոշում կընդունի, որով ոռոգման նպատակով Սևանա լճից 2024 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանել մինչև 170.0 մլն մ3՝ ներառյալ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ջրառը:
Օրենքի նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա¬¬րարության ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավար¬ման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրա¬կանացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ»:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն իր 64 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից ջրառի ծավալներն ավելացնող օրենքը
- Կառավարությունը որոշեց Սևանից 245 մլն խմ ջուր բաց թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան