ՔՊ-ականներ պետք է իրենց «գլխավոր ֆեյքից» հաշիվ պահանջեն, իրենց «ուսապարկ» անվանելու համար. Հայկ Մամիջանյան
«Այս շարժման տերը ժողովուրդն է»- ԱԺ-ում խմբակցությունների ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե Սրբազան շարժումը կրկնօրինակում է 2018 թվականի իրենց շարժումը։
Մամիջանյանն ասաց, որ երկու շարժումների մեջ նույնն է միայն ոչ բռնի մեթոդներով անհնազանդություն անցկացնելու գործողությունները, որոնք ընդունված են ողջ աշխարհում, և Փաշինյանը չէ դրանք հորինողը։
«2018 թվականին այն գրել տվել են փաշինյանին, որ բարձրանա փշալարի վրա, ձեռքը ճղվի։
Նրան ասել են. «Քանի որ դու և բանակն անհամատեղելի եք և թշամի ես եղել ամբողջ կյանքդ, որպես ծախու խմբագիր, ապա պետք է զինվորական մայկա հագած լինես, հետո քո մոտ եղած աղջիկը ներքնազգեստով ինչ-որ բան պետք է փակի, դու կպառկես ինչ-որ տեղ և քո կողքը կլինեն այսպիսի մարդիկ, զույգը կգնա ոստիկանական պատի մոտ կհամբյուրվի»,- փաշինյանին խորհուրդ տված պայքարի մեթոդները հիշեցրեց Մամիջանյանը։
Նա նշեց, որ դրանք դասագրքային միջոցներ են՝ արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և գործուղված փողոցային գործողությունների ժամանակ։
«2018 թվականին խաբված մեր քաղաքացիներն այնպես են վառվել, որ շատ դժվար են իրենց մեջ ուժ գտնում նորից փողոցային պայքարի միջոցով ազատվել այս խայտառակությունից, որը կոչվում է ՀՀ կառավարիչներ»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Դիտարկելով իշխանական քարոզչամեքենայի գործողությունները՝ Մամիջանյանը անդրադարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին որին անվանում են «գլխավոր ֆեյք», և ասաց. « Հետաքրքիր է, որ իրենք են իրենց ուսապարկ համարում։ Եթե չախոյանի այսօրվա ֆեյսբուքյան ստատուսը նայեք, ապա ասում է «ուսապարկեր»։ Ինձ մեկ է, թե իրենք իրենց ինչպես են անվանում, բայց գոնե ՔՊ-ի պատգամավորները պետք է իրենց գլխավոր ֆեյքից հաշիվ պահանջեն»։
Անդրադառնալով Հ1-ի եթերում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները եկեղեցին օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ Մամիջանյանն սաց. «ՀՀԿ-ն, որպես ազգային կուսակցություն, միշտ կանգնած է մեր եկեղցու, բանակի և պետության կողքին և նման մեղադրանք առաջադրելը ծիծաղելի է, բայց ես կվերադարձնեմ իրեն պատասխանը։ Ռուբինյանն իր գրառումներում անընդհատ հայտարարում է, թե ինքը առաքելական եկեղեցու հոտի անդամ է, այդ դեպքում ինքն ինչպես է վերաբերվում նրան, որ իր հարազատ կուսակցությունը բազմիցս՝ թե՛ փողոցային, թե՛ ընտրական գործընթացների ժամանակ օգտագործել է ՀՀ-ում գործող կրոնական աղանդների հնարավորությունները քաղաքական նպատակների հասնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները