Հույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով. Փաշինյանը սպառնում է
«Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար»,-կառավարության նիստում ԼՂ-ից բռնագաղթած ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե շատ համբերատար և հանդուրժող են, չեն թաքցնում իրենց «սերը», բայց որևէ մեկն այն չպետք է ընկալի որպես իշխանության թուլություն։
«Հույս ունեմ, որ իմ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցող ժողովուրդը իր բողոքն է հայտնում «դելիմիտացիա» անվան տակ միակողմանի զիջումների դեմ, ինչպես նաև հայտարարում է, որ գործող իշխանությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող՝ նախընտրական և կառավարության ծրագրերով մատուցված իր խոստումները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները