Սելին Դիոն. Ես վերադարձել եմ, ես կրկին երգելու եմ
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Հիշեցնենք, որ երգչուհին չեղարկեց իր եվրոպական շրջագայությունը, երբ իր մոտ ախտորոշվեց անբուժելի նյարդաբանական հիվանդության (Stiff Person Syndrome)՝ «Քարե մարդու համախտանիշը»։
«Վերադառնալու եմ բեմ, թեկուզ ստիպված լինեմ առողջական խնդիրների պատճառով սողալ, խոսել ձեռքերով։ Իմ ձայնը կլսվի, քանի որ ես Սելին Դիոնն եմ»,-ասել է նա՝ նշելով, որ Լաս Վեգասում համերգին ընդառաջ հիմա վերականգնում է ձայնը։
Երգչուհին հայտարարել է, որ հիմա շատ ջանասիրաբար աշխատում են՝ պատրաստվելու այդ համերգին։
Գրեմմիի հնգակի դափնեկիրը տառապում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Հիվանդության ժամանակ օրգանիզմում ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքները աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Սելին Դիոնի ներկայությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մեծ անակնկալ է եղել հանդիսատեսի համար
- Amazon-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի հիվանդության մասին
- Սելին Դիոնի քույրն անկեղծացել է. Երգչուհին չի կարողանում կառավարել մկանները
- Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնին դեղամիջոցները չեն օգնում