Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել.
«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել:
Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու»։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրի մասին հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներից հետո երկար ժամանակ որևէ հստակ տեղեկություն չկար։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
- Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան