Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդև
«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում տպագրված հոդվածում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար ներքաշելու համար զգալի ուժեր են ներդրվել։ Իզուր չէ, որ նրա մայրաքաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատներից մեկը։
Մենք հետևում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները գնալով ավելի հաճախակի հյուրեր դառնում Հայաստանում՝ աջ ու ձախ առատաձեռն խոստումներ տալով։ «Ոսկե սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը, առաջարկվում են այս հանրապետությանը, իհարկե, լիակատար հավատարմության դիմաց։
Բայց ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։
Հարցրեք նեոբանդերացիներին՝ արդյոք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում էլ նրանք չեն հասնի դրան: Հարց է` առհասարակ կհասնե՞ն։ Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս ընդունվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Եվ ի՞նչ։ Եվ ահա թե ինչ՝ պատժամիջոցներ։
2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևն իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»,-գրել է Մեդվեդևը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը կայցելի Հայաստան
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով
- Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
- Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
- Դմիտրի Տրենին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում ՀԱՊԿ-ը ցույց տվեց թույլ կողմերը