Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:
Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ու հավելում.
«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»։
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը երեկ մասնավորապես հայտարարել էր.
«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար շփումներ։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
- Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը հայտարարում՝ չի այցելելու Բելառուս, «որովհետև Ադրբեջանին ու Թուրքիային սատարել է պատերազմում», բայց գնում է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
- Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան