Քաղաքագետ. Տարեվերջին արտահերթ ընտրությունների հնարավորությունը չեմ բացառում, եթե շարժումը տնային աշխատանքը լավ կատարի
«Առաջին հերթին պետք է իրականացվի շարժման ինստիտուցիոնալիզացիա, ինչի մասին ես ասել եմ։ Դադարը պետք է օգտագործվի այդ նպատակով։ Ի դեպ, ես հունիսի 17-ի հանրահավաքը դադարի տրամաբանության խախտում չեմ համարում, քանի որ ակնհայտորեն հավաքի ՕԳԳ-ն փոքր է լինելու, իսկ նիստը չի կայանալու։ Սա բոլորի համար ակնհայտ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, շարժումը պետք է կազմակերպչական, ինստիտուցիոնալ, տարածական լինի հանրապետության ողջ տարածքում, գործի մոտավորապես այն մոդելը, որով 1988-90-ականներին շարժվել է Ղարաբաղ կոմիտեն։
«Պետք է մշակվի քաղաքական հստակ օրակարգ, որը վերաբերելի լինի թե շարժման խոսույթին, թե մարտավարությանը։ Մասնավորապես ես տեղին կհամարեի, որ հանդարտ պրեսսինգի քաղաքականութուն որդեգրվի։ Այսինքն, անցնենք իշխանության վրա թիրախային, մտածված ճնշումներին՝ ռեալիստական փաստարկների ձևով, պետք է ձևավորվի քաղաքական լիդերություն, այս քայլերն արդյունավետ անելու դեպքում մենք աշնանը կարող ենք տեսնել ինստիտուցինալ, կայացած շարժում, որը որոշումներ է կայացնում ոչ թե իրավիճակային, իշխանության քայլերի տրամաբանությունից, օրակարգից ելնելով, այլ ինքն է փորձում օրակարգ թելադրել։ Այդ դեպքում տարեվերջին արտահերթ ընտրությունների հնարավորությունը չեմ բացառի, բայց տնային աշխատանքին պետք է շատ լավ հետևած լինեն»,-ասաց քաղաքագետը։
Սուրենյանցն ընդգծեց՝ այս շարժումը ճիշտ մարտավարության դեպքում մարել չի կարող, ի վերջո այս շարժումն իշխանության ու անվտանգային ճգնաժամերի հետևանք է, այսինքն, անընդհատ սնուցվում է, ոչ էլ հասարակություն դժգոհություններն են անհետանալու։
Սովորաբար իշխանության դեմ պայքարի ամեն անհաջող փորձին հետևում են իշխանությունների՝ առավել սանձարձակ հայտարարություններն ու գործողությունները, ի՞նչին ականատես կլինենք այս անգամ։
«Մարդիկ իրականությունից կտրված են, շարժման դադարը համարելու են իրենց հաղթանակ։ Սա իրականում Պյուռոսյան հաղթանակ, քանի որ վստահության ճգնաժամը որևէ տեղ չի անհետացել։ Սովորաբար իշխանության խոշոր ճգնժամերին նախորդում է ադեկվատության զգացումի կորուստը, հիմա մեր իշխանությունն ապրում է այդ փուլով»,-ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման այսօրվա հավաքն ավարտվեց աղոթքով ու Հայաստանի օրհներգով
- Կառավարումը և կառավարիչը, որ կան այստեղ, մաղթում եմ, որ իրենց երկրներում էլ լինեն. Բագրատ Սրբազանը՝լռող միջազգային հանրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան