Բասկետբոլի անվճար մարզումներ՝ Նորք-Մարաշի մարզադպրոցում
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում առկա մարզաձևերին ավելացել է բասկետբոլը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երեխաներն արդեն շաբաթը երեք անգամ կարող են հաճախել նաև բասկետբոլի մարզումների: ԼՂ հավաքականի մարզուհին այժմ այստեղ՝ Երևանում կսովորեցնի նրանց մարզվել այս մարզաձևով:
Պարապմունքներն անվճար են, որի նպատակն ավելի շատ երեխաների մարզադպրոց հաճախելու հնարավորություն տալն է:
Առաջիկայում մանկապատանեկան համալիր մարզադպրոցում կավելանան սեղանի թենիսը և հանդբոլը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան