«Էլ ով», եթե ոչ Էռնեստ Օգաննեսյանը․ 7 օրում՝ ավելի քան 1 միլիոն դիտում
7 օրում՝ 1 միլիոնից ավելի դիտում․ «Էլ ով, էլ ով», եթե ոչ Էռնեստ Օգաննիսյանը. հերթական անգամ գերազանցում է սեփական ռեկորդները և նվաճում հայկական շոու բիզնեսի բարձունքները։
Էռնեստ Օգաննեսյանի և Արման Անտոնյանի համագործակցության նոր «ծնունդը» իսկական ֆուռոռ է առաջացրել երգչի յութուբյան ալիքում։ Երկրպագուները շնորհավորում են երգչին և իրար նոր հիթի համար՝ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ իրար հաջորդող հերթական հաջողված կատարումն է այս խարիզմատիկ արտիստը ներկայացնում իր լասարանի դատին։
Էռնեստի երկրպագուները, սակայն, հաջողել են հայտնաբերել մի «թերություն»․ պնդում են՝ երգը կարճ է։ Այնուամենայնիվ, նկատում են՝ նոր «Տարվա երգիչ» է հասունանում։
Ուշադրությունից չի վրիպել երգչի իմիջային փոփոխությունները, քանի որ արտիստը ամեն նոր կատարմամբ հանդես է գալիս նորովի։ Դեռևս «Միլիոն վարդեր» երգով, որ հաշված օրերի ընթացքում 6 միլիոնից ավել դիտում էր գրանցել, սիրո երգիչը նոր ոճ ու ձեռագիր էր թելադրում։ Սակայն համարձակ ու նորաձև լինելը ՆՐԱ մասին է։
Երգը ցնցել է ոչ միայն Էռնեստի յութուբյան ալիքը, այլև տպավորիչ արդյունքներ գրանցել սոցիալական մյուս հարթակներում։ Իստագրամյան ալիքում միայն օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հավանումներ ու բազմաթիվ մեկնաբանություններ, որորնք թույլ են տալիս պնդել․ ՆԱ նվաճել է հավասարապես կանանց և տղամարդկանց, երիտասարդներին և ավելի բարձր տարիքային խմբերին, հայաստանցիներին և սփյուռքահայերին։
Կարևոր է նկատել, որ Էռնեստի այս 2 երգերն էլ Յութուբյան հայկակակ հարթակի ամենապահանջված երգերի թոփ հնգյակում են։
Շարունակում ենք հետևել այս երգչի հաջողություններին և ձեզ ներկայացնել նորությունները։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը։
Հեղինակ՝ Տ.Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան