«Լիդիան Արմենիա»-ն սահմանված ժամկետում կառավարությանը չի փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 %-ը
Գործադիրն այսօր չզեկուցվող որոշման նախագծով երկարաձգեց «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 %-ը ՀՀ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։
Հիշեցնենք, որ պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, իսկ որոշմամաբ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։
Ժամկետի հետաձգման պատճառն այն է, որ կառավարությունը դեռ չի ստացել «Լիդիան Արմենիա» ընկերության խոստացած 12,5 % բաժնեմասը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։
««Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծում։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև ստորագրված հուշագրով բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք իր բաժնետոմսերի 12,5 %-ը նվիրատվությամբ հանձներ ՀՀ կառավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
- Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
- Կասկածելի նվիրատվություն. Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի
- «Լիդիան Արմենիան» չի էլ փորձում շահագործել հանքավայրը․ Զարաֆյան