Քաղաքական 16:39 14/06/2024 Հայաստան

Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Գումարը կհատկացվի եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:

Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին։ 

Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին արձագանքել են Ադրբեջանից։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։ Նախորդ տարում բացվեց նաև  «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը։ Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում)։

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}