Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
«Մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների, հալածանքների մասին, որոնք կիրառվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շաժման աջակիցների նկատմամբ»,- ֆեյսբուքյան ոււղիղ եթերում ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն ասաց, որ իրավապահ ողջ համակարգը դարձել է իշխանության աթոռները պահող, ծառա՝ անտեսելով քաղաքացիների իրավունքները։
«Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ, Հայաստանի քաղաքացիների իրավունքները որևէ ձևով պաշտապնված չեն, փորձում են ահաբեկել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների, որոնք այս ամբողջ ընթացում ճշմարտության կողքին, շարժման մեջ են ընդգրկված եղել»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանը կոչ է անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ GG գրասենյակից, որտեղ խուզարկություններ են
- Բագրատ Սրբազանը՝ շարժման դադարով ուրախացոնղներին. Թող ինքնախաբեության մեջ չընկնեն
- Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը
- ՔԿ-ն խուզարկություն է կատարում GG-ի գրասենյակում
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան