ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա
Քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է Երևան քաղաքի ՔԿ։ ՔԿ-ում նրան են մոտենում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։
Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։
«Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուդրը հաղթանակ ունենա»,- նախքան մեքենա նստելը՝ ասաց Գ. Վարդանյանը։
Հիշեցնենք ՔԿ-ն արդեն հաղոդագրություն էր տարածել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»,- հայտնել էին ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Շարժման բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
- Գերասիմ Վարդանյան. Հիմա գնում եմ ՔԿ, ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
- Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան