«Ժողովուրդ». Երևանի ավագանին հունիսի 25-ին վերջին նիստը կանի և «կարձակվի»՝ մինչև սեպտեմբեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի: Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչև աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլևս չեն լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները ևս արձակուրդի կմեկնեն:
Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին:
Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երևանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:
Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:
Այսինքն՝ հունիսի 25-ին ավագանին վերջին նիստը կանի և «կարձակվի»՝ մինչև սեպտեմբեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։