«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ.
«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել:
Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.
• Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին:
• Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:
• Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:
• Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:
• Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:
• Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:
• Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին:
Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո:
Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
- Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան