Մահացել է Մոնտենեգրոյի հավաքականի 26-ամյա դարպասապահը
Մոտնենեգրոյի հավաքականի և «Միլվոլ» ակումբի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։ Sky Sports-ի հաղորդմամբ,այդ մասին հայտնել է անգլիական «Միլվոլի» մամուլի ծառայությունը, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2023 թվականից։
sport-express.net-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի մահվան ստույգ պատճառները հայտնի չեն։ Հաղորդվում է, որ որ շաբաթ առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել է Բուդվայի իր բնակարանում, որտեղ ընկերների հետ է եղել։ Նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Սարկիչը «Միլվոլում» հանդես է գալիս 2023 թվականից։
Մոնտենեգրոյի հավաքականի կազմում դարպասապահը անցկացրել է 9 հանդիպում։ Նա ազգային հավաքականի կազմում իր վերջին խաղն անցկացրել է հունիսի 5-ին։ Դա ընկերական հանդիպում էր Բելգիայի հետ, որում Մոնտենեգրոն պարտվել էր 0։2 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան