Տեղեկություններ ենք ստացել 11 անձի մասին. Ռուբեն Մելիքյան
«Հայաստանի տարբեր բնակավայրերից տեղեկություններ ստացանք, որ մարդկանց ձերբակալում են բերում Մամիկոնյանց փողոց՝ ՔԿ-ի ՀԿԳ վարչություն, որտ քննում է ցուցարարների դեմ հարուցված վարույթները»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ ոստիկանների վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվում, երևի մի բան էլ պարգևատրում են ու պաշտոններն են բարձրացնում այն պարագայում, երբ նրանց գործողություններն արժանացել են ներքին ու արտաքին լայն արձագանքի, նույնիսկ կազմակերպություններ, որ այսքան ժամանակ լուռ են եղել, երեկ հանդես են եկել հայտարարությամբ։
«Կադրեր կան, որտեղ երևում է, որ նռնակները գցել են խաղաղ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Այս հանցավոր արարքների վերաբերյալ որևէ բան չկա, իսկ մարդկանց զանգվածաբար բերման ն ենթարկում։ Այսօր առավոտյան տեղեկություն ունենք 11 անձի մասին, չի բացառվում, որ մեկ անձի մասին տարբեր տեղեկություններ ենք ստացել։ Տեղեկություններ ենք ստացել Մարտունիից, Գավառից, Ուջանից, Երևանից, Վանաձորից։ Մարդկանց ձերբակալում են, բերում Քննչական կոմիտե»,-ասաց նա։
Մելիքյանը տեղեկացրեց, որ այս պահին 27 ձերբակալված կա, 28-ր է, հետո հայր Սամվելին ազատ են արձակել։
«Չեմ ասում Քննչականում ապօրինություն չեն անում, բայց գոնե գազանություններ չեն անում, ինչպես ոստիկանությունում»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ տեսակցել են բոլորին։
Նրա խոսքով, այսօր բերման ենթարկվածների թվում նաև 70-ամյա մարդ կա, որն առողջական խնդիրներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
- Ահազանգ. Ռեժիմը սկսել է «առավոտյան ձերբակալությունների» ալիք
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան