ՔԿ-ն խուզարկություն է կատարում GG-ի գրասենյակում
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է կատարում «GG» տաքսու ծառայության գրասենյակում։ «Փաստինֆոն»-ին այս մասին հաղորդել են շարժման կողմնակիցները։
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց. «Այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»։
«Այժմ GG գրասենյակում եմ, որտեղ խուզարկություն է իրականացվում, քաղաքական հետապնումը էլ ոնց է լինում»,-գրել է Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապաշտպաններն ահազանգել են Հայաստանի տարբեր բնակավայրերում զանգվածային ձերբակալությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
- Ահազանգ. Ռեժիմը սկսել է «առավոտյան ձերբակալությունների» ալիք