Օրվա մամուլ 09:10 15/06/2024 Հայաստան

«Փաստ». Ակադեմիական քաղաքի ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}