Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
Էրեբունու Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։
Հարցին՝ ինչպե՞ս եք, լեգենդար հրամանատարը կարճ պատասխանեց. «Լավ եմ, ուժեղ»։
Ինչո՞ւ էին ձեզ բերման ենթարկել հարցին Աշոտ Երկաթը պատասխանեց. «Չգիտեմ, երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։ Իրենց համար երևի հայրենիք ծախելը, հայրենիք նվիրելը, հայրենիք չհասկանալը, պետություն, պետականությունը ինչ է, սահմանը, արյունը ինչ է, տղերքը ով են ... Իրենց դուրս չի գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ, պետություն կամեցող մարդիկ։ Ես առաջինը չեմ, ոչ էլ վերջինը, լինելու է այդպես, քանի այս իշխանությունը կա։ Այդպես է լինելու։
Կարծում եմ՝ լավ կլինի։ Իհարկե, հույս ունեմ, հավատում եմ Սրբազանին, վստահ եմ կողքին կանգնած բոլոր տղերքին, պինդ են, ձիգ են, իրենց կողքին եմ։
Գետը, առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, իշխանականների վերջին ճիգերն են հիմա, այլ ճար չունեն»։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանության միջև ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ նետելուց հետո տեղի ունեցած բախումների ժամանակ։
Քանի որ Աշոտ Մինասյանին մեղադրանք չէր ներկայացվել, ձերբակալության 72ժամը լրանալուց հեոո նա ազատ արձակվեց։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ մոտից ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում
- 30 անձ ձերբակալվել է, այդ թվում Աշոտ Երկաթը, դասախոսներ, տարիքով մարդիկ, որոնք վնասվածքներ ունեն. Փաստաբան