13 իրանցիներ մոլորվել էին Արագած լեռան վրա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 14-ին, ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։