«Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
Ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժնից ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա ասաց. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։
Արդեն հայտնել էինք, Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում էր Երևան քաղաքի ՔԿ։ Հենց ՔԿ-ում նրան են մոտենում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։
ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»,- հայտնել էին ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա
- Գերասիմ Վարդանյան. Հիմա գնում եմ ՔԿ, ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
- Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան