Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։
Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։
Վարդգես Սամսոնյանը հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները, տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին։
Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականցվող ծրագրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները