Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի:
Ակնհայտ դարձավ նաև, որ այդ քրեական հետապնդումները նախաձեռնվում կամ մերժվում են իր հրահանգով։
Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները պաշտպանող համակարգերը տապալված են, իսկ քաղաքական իշխանությունը իրավապահ ու դատական համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի իրար լրացնող գործիքների:
Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հունիսի 12-ի կամ այլ իրադարձությունների կապակցությամբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ՀՅԴ կամ այլ մասնակիցների նկատմամբ ու տներում հունիսի 15-ի [այսօրվա] ձերբակալություններն ու խուզարկությունները:
Դրանք բոլորը կանխավարկածով բացահայտ անօրինական են, խտրական են ու քաղաքական հաշվեհարդար, քանի դեռ քրեորեն պատժելի խախտում թույլ տված ոստիկանների ու իշխանության մաս կազմող այլ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն հարուցվել ու առնվազն խափանման միջոցներ չեն կիրառվել:
Նույն կերպ պետք է դիտարկել «gg» ընկերության գրասենյակում այսօրվա խուզարկությունն ու այդ կազմակերպության նկատմամբ հետապնդումը: Քաղաքական հաշվեհարդարի մասին հետևությունն ամրապնդվում է այն փաստով, որ հունիսի 14-ին Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցով արդեն իսկ թիրախավորվել էր «gg» ընկերությունը գործարար համբավին վնաս հասնցնող ու վարկաբեկող հոդվածով»։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
- Բաբայան. GG ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը
- Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Դանիելյան
- «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
- GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան
- Մեսիջ է հաջողակ գործարարներին՝ չհամարձակվեք կանգնել Սրբազանի կողքը. Փաստաբանը GG-ում խուզարկության մասին
- ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ GG գրասենյակից, որտեղ խուզարկություններ են
- Գերասիմ Վարդանյան. Հիմա գնում եմ ՔԿ, ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք
- Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը
- Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
- Հայաստանի իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. ԳՄ
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին