Նկարիչների միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել. Ազիզյան
Ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Միության նախագահներն, անդամները պնդում են, որ այդ շենքներն իրենց սեփականությունն է։
Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանն ասաց, որ իրենց շենքի ճակատագրի հետ կապված դեռևս ոչ մի բան հայտնի չէ, սպասում են, թե ինչպիսին կլինի նախարարության, դատախազության վերաբերմունքը։
«Մենք խնդրել ենք հանդիպում վարչապետի հետ։ Դեռ պատասխան չկա։ Ինձ թվում է՝ պետք է լավ լինի։ Նկարիչների միության շենքը կառուցել են նկարիչներին իրենց գեղարվեստական ֆոնդի՝ խուդֆոնդի գումարներով։ Շատ հարուստ հիմնարկ էր, ամբողջ Սովետական միությունից պատվերներ էինք ստանում։
Մեր խուդֆոնդի գումարներով է կառուցվել, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել։ Իրենք ինչ գիտեն՝ ինչ է խուդֆոնդը»,- ասաց նկարիչը։
Խ. Ազիզյանն ընդգծեց՝ միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է եղել։
«Սպասենք, տեսնեն, թե ինչ կլինի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
- Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան